Հայաստանը Դիտուած Սփիւռքահայու Ակնոցով

By: | Posted on: 09.11.2012

Warning: Undefined array key "ssba_bar_buttons" in /home/u108981792/domains/ardziv.org/public_html/wp-content/plugins/simple-share-buttons-adder/php/class-buttons.php on line 602

Ո՞րն է Պապօ, մեր հայրենիք…

Աշխարհացրիւ  պանդուխտ հայուն համար, ան այդ երազային հրաշքն է.- դրախտ՝ աշխարհի վրայ, որուն հողին ու քարին կարօտով կ’ապրի Հայը, ու երբեք չյագեցնելով իր բնօրրանի  ծարաւը, կը թողնէ  երկրային կեանքն ու կը հեռանայ…:

Իր բոլոր թերի- անթերի եզրերով, «թշուառ ու անտէր» ժողովուրդով, Հայաստանը միայն Հայի ստացուածքն է:  Զուլալ ջրերով, ապառաժեայ  քարերով, բերրի արտերով  ու փառաւոր սարերով հնադարեան բնօրրանը Արարատեան,  Հայո’ւ սեփականութիւնն է միայն: Դրախտ չէ ինքնին, բայց մեզի  ի՞նչ պէտք է «Դրախտ»: Մե’րն է  Սեւանը, մե’րն են  Գեղարդն ու Գառնին, մե’րն է Արարատեան դաշտը պտղատու  եւ մե’րն են Արցախի միրգերը համադամ:

Գէորգ Էմինի «Զարմանալի Հայ»ն ենք մենք, «տուն» կոչելով օտար ափերն աշխարհի, աչքերնիս  յառած ենք  հայրենիքին: Զբօսաշրջիկ ենք մեր Հողին վրայ: Կը նայինք մակերեսը մեր փոքրիկ հողին ու կը մոռնանք թէ ջարդուած ծառն իսկ իր արմատները կը մխրճէ խորքը իջնելով: Այնքան ատեն որ  Հայրենիքը  զբօսաշրջիկի աչքով կը նայինք, երբեք պիտի չտեսնենք խորքը անոր էութեան:

Հայաստանը իր ժողովուրդով ամբողջացուած է. ամէն մէկ կառոյց բարձրացած ճգնաջան աշխատանքով,  ամէն մէկ  փլատակ պարունակելով մի հրաշալի պատմութիւն ու ամէն մէկ  ձոր  արձագանգելով մի անմոռանալի գաղտնիք:

Ահաւասիկ այս է մեր Հայաստանը: Հողը սնուած իր ժողովուրդի արնագոյն շէկութեամբ, երկինքը՝  հմայուած  Սեւանի կապոյտով, ու հիւրաընկալ ազգի հացը թխուած հայուն քրտինքով աճած ոսկէ հասկերով:

Back to Armenia

Write a Reply or Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.