ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
By: Ara Nakhshkaryan | Posted on: 11.07.2012Warning: Undefined array key "ssba_bar_buttons" in /home/u108981792/domains/ardziv.org/public_html/wp-content/plugins/simple-share-buttons-adder/php/class-buttons.php on line 602
Warning: Undefined array key "ssba_bar_buttons" in /home/u108981792/domains/ardziv.org/public_html/wp-content/plugins/simple-share-buttons-adder/php/class-buttons.php on line 602
Warning: Undefined array key "ssba_bar_buttons" in /home/u108981792/domains/ardziv.org/public_html/wp-content/plugins/simple-share-buttons-adder/php/class-buttons.php on line 602
Warning: Undefined array key "ssba_bar_buttons" in /home/u108981792/domains/ardziv.org/public_html/wp-content/plugins/simple-share-buttons-adder/php/class-buttons.php on line 602
Տարիներ շարունակ խօսում ենք հայի, նրա հայրենիքի, այդ հայրենիքում աճող սերունդի ու նրա ապագայի մասին: Խօսում ու քննադատում ենք, խօսում ու դատապարտում ենք. «…Ի՞նչ սերունդ է մեծանում, դատարկ գլխով ու ունայն հոգիներով» : Յաճախ մտածում ենք բարձրաձայն. «Ի՞նչ է ուզում այս սերունդը, ո՞ւմ կողքին կը լինի, ո՞ւմ կը հաւատայ, ո՞ւմ հետ «գրոհի» կը գնայ, յանուն ինչի՞…»
Այսօրուայ սերունդին մէջ չկայ ազգային ու հայրենասիրական զգացումի ո՛չ մի նշոյլ, եթէ բացառութիւնները չնկատենք: Ապա մի՛ նայէք եկեղեցական արարողութիւններին ներկայ գտնուող երիտասարդին, եկեղեցուց դուրս գալուց անմիջապէս յետոյ մոռանում է, որ ինքը նոր էր խոստացել Բարձրեալին, որ «էլ չի անի», որ «իրեն պարկեշտ կը պահի, քրիստոնեավաjել»: Բայց արի ու տես, որ խոստումը դրժում է, երբ սկսում է շնանալ, սուտ վկայել ու գողանալ, ուրիշ կուռքերի երկրպագել, սպաննել ու յետոյ երդուել, որ ինքն է ճիշդ ու մաքուր: Ի՞նչ է սա, արդեօք ձեւապաշտութեան դրսեւորում չէ՞:
Իսկ մեր հարեւաննե՞րը… ուշադի՛ր նայէք. ազգային մշակոյթի ու հոգեւոր արժէքների պահպանման համար պետական յատուկ ռազմավարութիւն ունեն մշակուած, ու վա՛յ նրան, ով կը փորձի չենթարկուել… Այս ու այլ նման շատ հարցեր ու խնդիրներ կան հարեւան պետութիւններում, որոնց լուծումների բանալին վաղու՜ց գտել են ու ազգովի պատասխանատուութիւն են ստանձնել, ատամներով պահե՛լ ազգային դիմագիծը – այլ հարց է, ունե՞ն այդ դիմագիծը, թէ չունեն, կամ ինչքանո՞վ է իրենց պատկանում այդ ամէնը:
Սրան զուգահեռ, մենք մեր արժէքները արագօրէն փոխում ենք դրսից ներմուծուած ինչ-որ կասկածելի աղբի հետ, երբ օսլայած օձիքներով եւրոպացի տեսնելուց անմիջապէս կորցնում ենք մեզ: Դուր գալու համար՝ վաճառում ենք հոգին ու պատիւը, սիրայօժար ընդունելով իրենցը, մոռանալով մերը, ազգայինը, մեր հարուստ ու բարոյական նկարագիրը: 4000 տարի առաջ, երբ մենք թատրոն ունէինք, այդ օրուան մեր հարեւան պետութիւններից հիմա միայն անուններն են մնացել: Իսկ մենք… այդ սուրբ մշակոյթը այսօր գցել ենք գետին և ուժերի գերլարումով անխնայ հարուածում ենք: Հարուածում ենք, որովհետեւ մեր նոր սերնդին ենթարկել են համաշխարհայնացման, ռոբոտացման ու քնէածութեան (հիպնոտիզմ): Հայկական առաջին ֆիլմից անցել է գրեթէ մէկ դար, բայց շատ արագօրէն են բարեշրջութեան ենթարկուել մեր գիտահանրամատչելի, ուսուցողական ու գեղագիտական հաճոյք պատճառող ֆիլմերը՝ ձեւափոխուելով անիմաստ ու ոչ մի բան չասող սերիալների:
Ապա մի նայէ՛ք հեռուստատեսութեանը. «Հայաստանի Հանրային Առաջին» ալիքը: Իսկական խեղկատակութիւն: Ո՞ւմ էք յիմարացնում շուրջօրեայ յատուկ մշակուած ծրագրերով. առաւօտ՝ լոյսը բացուելուն պէս՝ սերիալ, գովազդ, «Հայլուր», յետոյ նորից նոյնը՝ սերիալ, գովազդ, «Հայլուր» մինչեւ մութ գիշեր: Հոգուս մեղք չվերցնեմ ու ասեմ, որ մէկ-մէկ լինում են դէպքեր, երբ ինչ-որ ուսուցողական նիւթեր էլ են հեռարձակուում, ցերեկային անյարմար ժամերի կամ գիշերը, երբ արդէն պատրաստուում ես քնել: Այս ամէնը հանրայինում, էլ ինչ պահանջենք սեփական ու մասնաւոր հեռուստառադիո ընկերութիւններից: Ի դէպ, ռադիոյի մասին: Անճաշակ հաղորդումներով ու լատինաամերիկեան, պարսկա-թուրքական երգ-երաժշտութիւններով հեղեղուած ռադիոն պարզապէս պարտադրում է ռադիո-յաճախականութիւնների վրայ այլընտրանք չունենաս ու ստիպուած լսես, լսես տանը, աշխատավայրում, փոխադրամիջոցների մէջ՝ բարձրաձայն, ստիպելով այդ փոխադրամիջոցից օգտվողներին էլ նոյնն անել:
Ո՞վ է մեղաւոր:
Փորձե՞նք փնտռել մեղաւորներին…
Ի զուր է, պէտք չէ: Մեղաւորը ե՛ւ մենք ինքներս ենք՝ հասարակ ժողովուրդը, որ տխուր իրավիճակից գլուխը կորցրել է ու փորձում է ընտանիք պահել եւ էլ ոչ մի բանի մասին չմտածել ե՛ւ պետական մեքենան, որ մի քանի դրամ գրանտային ծրագրերի պատճառով վաճառեց իր դարերով պահպանուած սրբութիւնները: Այո՛, ոչ մի դէպքում մեղաւոր չեն, պատերազմից յաղթական վերադարձած հայրը, եղբայրը, որդին: Նրանք հայրենիքի այսպիսի ապագայի համար չէին պայքարում: Եթէ միայն իմանային, որ նոր սերունդը պիտի չգնահատի դարերից եկած գեղեցիկ աւանդոյթները, ոտնակոխ անի հերոսների գերեզմանն ու անարգի այն հողը, որի համար դարերով արիւն է թափուել, որ փոխարէնը օտար երգն ու պարը պիտի ապրելակերպ դարձնէին, ծիծաղելով Կոմիտասի ու Մինասի ստեղծած արժէքների վրայ, երբ այդ մշակոյթի առաջ ազգեր են լացով խոնարհուել: Իսկ մե՞նք… մենք անխնայ փճացնում ենք այդ արժէքները:
Ո՞վ է մեղաւոր: Նոր սերո՞ւնդը. ո՛չ՝ պետական մօտեցումը ազգային արժէքների նկատմամբ:
Պարո՛ն Նախագահ,
Մի՞թէ հնարաւոր չէ մէկ անգամ միայն օգտուէք Ձեր պաշտօնական դիրքից ու մի որոշում-յանձնարարական ներկայացնէք «…շաբաթուայ մէջ մէկ օր Հայաստանի Հանրապետութեան ամբողջ հեռուստառադիո ընկերութիւնները առաւօտից մինչ ուշ գիշեր հեռարձակեն հայկական ազգային կրթադաստիարակչական, գիտահանրամատչելի, ուսումնական, երաժշտական ու գեղարուեստական, փաստավավերագրական ու գրական-մշակութային հաղորդումներ»: Ու պատժի չափ կիրառել նրանց համար, ովքեր կը փորձեն խախտել օրէնքը: Վերջին շրջանում հետիոտնի ու մեքենավարի համար արձակուած օրէնքը լավ դաս էր կողմերին: Իրավիճակը ցոյց տուեց, որ երբ կպչում ես բնակչի գրպանին, ամէն ինչ իր տեղն է ընկնում՝ պաշտպանի՛ր օրէնքը, որ պաշտպանվե՛ս օրէնքով: Սա է իրականութիւնը:
Ինչո՞ւ դեռ չսովորեցինք, որ ծիլը ջրելով է հաստաբուն դառնում ու ամուր արմատակալում: 4500-ամեայ ժողովուրդը մի՞թէ որեւէ պատմամշակութային իրադարձութեան վկայ չի եղել: Ի հարկ է, եղել է: Իսկ մենք… մենք անխնայ փճացնում ենք այդ արժէքները:
Ժամանակին Րաֆֆին և այլ գրողներ, ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար մի շարք գրական հերոսներ ծնեցին, որպէսզի կարողանան արթուն պահել ռանչպարին ու ուսուցչին, հոլիկի տակ իլիկ մանող գեղջկուհուն ու դաշտի մշակին:
Տարիներ շարունակ մեր գիտակցական զգայարաններում տրոփում է «իմ եւ քո», «մեր և ձեր», «քաղաքացի և գիւղացի», ա՛յս զզվելի յատկութիւնը : Որքա՜ն կ’ուզենայի, որ այդ յատկութիւնը դրսեւորուէր ազգային արժէքների պահպանման, ամրապնդման և տարածման գործում: Վերջապէս պիտի կարողանա՞նք ուրիշի դրան ծակից այլեւս չծիկրակել:
Յարգարժա՛ն Նախագահ,
Հնարաւոր չէ՞ արդեօք մէկ ընդհանուր ծրագիր մշակել գոնէ ազգային մշակութային եղեռնը փրկելու համար, փոխանակ «Արի Տուն» ծրագիրը զարգացնելուն: Զարմանում եմ, որ եկան, ի՞նչ պիտի տեսնեն: Ցաւից տնքացող փլատակնե՞ր ու կիսաքանդ փողոցնե՞ր, թանկ ապրուստ ու սոված ժողովո՞ւրդ: Սա՛ ունենք. այս ամէ՞նն են տեսնելու:
Չկան մշակութային նորմալ օճախներ, եղածներն էլ անհասանելի են դառնում մշակոյթ սիրող հասարակ ժողովրդին, իսկ համայքներում վիճակն առաւել վատթար է, չնայած որ դա տեղացիները հազուադէպ են տեսնում, որովհետև ամէն մէկն արթնանում է՝ իր օրուայ որսի մասին մտածելով ու ժամանակ էլ չի գտնում նայելու համար չորս բոլորը:
Պարո՛ն Նախագահ,
Եկէք միասին մշակենք «Տնից մի՛ գնա» ծրագիրն ու փորձենք պահել այն ամէնը, ինչ մնացել է, ու պահպանուել:
Այս ամէնի փոխարէն ի՞նչ ենք անում մենք: …Մենք անխնայ փճացնում ենք այդ արժէքները: Նախանձում եմ հարեւան պետութիւններին, որ դեռ մանկուց են սովորեցնում, թէ ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ, ի՞նչպէս և ի՞նչու…
Սպարապետ Նժդեհն ասում էր. «…Տուէ՛ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդուող մի հատիկ սերունդ, և ես կ’ապահովեմ Հայ Ժողովրդի տեղն արեւի տակ…»:
Ականջալո՛ւր լինենք Սպարապետի խօսքին ու տա՛նք նրան, այն ինչ ուզում է:
Եկէ՛ք միասին սիրենք մեր Հայրենիքն ու փրկե՛նք նրա մշակոյթը: